«Հանձնարարել եմ ԱԳ նախարարին անցկացնել արդար և հավասար բանակցություններ»․ Փեզեշքիան
![]() Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանձնարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչիին բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ: Իրանի նախագահն այս մասին գրել է X սոցիալական ցանցի իր էջում։ Փեզեշքիանը նշել է, որ Թեհրանը հաշվի է առել տարածաշրջանի բարեկամ երկրների խնդրանքները՝ արձագանքելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունների առաջարկին: «Հանձնարարել եմ անցկացնել արդար և հավասար բանակցություններ՝ հիմնված արժանապատվության, խոհեմության և ազգային շահերի սկզբունքների վրա, եթե ստեղծվի համապատասխան միջավայր՝ զերծ սպառնալիքներից և անհիմն սպասումներից»,- գրել է նա։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը փետրվարի 6-ին Ստամբուլում կհանդիպի Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ հնարավոր միջուկային համաձայնագրի շուրջ քննարկումներ անցկացնելու համար։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
