ԵՄ-ն ՌԴ-ն ներառել է փողերի լվացման բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում
![]() Եվրոմիությունը պաշտոնապես Ռուսաստանը դասել է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման բարձր ռիսկ ունեցող երկրների շարքին։ Այս մասին հայտարարությունը հրապարակվել է ԵՄ պաշտոնական տեղեկագրում։ Եվրոհանձնաժողովը որոշումն ընդունել է 2025 թվականի դեկտեմբերի 3-ին։ Այն ուժի մեջ է մտել հրապարակումից 20 օր անց՝ հունվարի 9-ին, քանի որ դրա դեմ առարկություններ չեն եղել Եվրոխորհրդարանի կամ Խորհրդի կողմից։ Ցանկը, ըստ էության, ծառայում է՝ որպես սև ցուցակ այն երկրների, որոնք, ԵՄ կարծիքով, թույլ են համապատասխանում փողերի լվացման դեմ պայքարի միջազգային չափանիշներին։ «Ռոսֆինմոնիտորինգ»-ը Եվրոհանձնաժողովի որոշումը քաղաքականացված է անվանել։ Գործակալությունը կարծում է, որ դրա համար իրական հիմքեր չկան։ «Եվրոհանձնաժողովի փաստաթուղթը վերաբերում է միայն Եվրոմիության (ԵՄ) իրավասության ներքո գտնվող կազմակերպություններին։ Ռուսաստանի փողերի լվացման դեմ պայքարի համակարգը, ներառյալ վարկային և ֆինանսական ոլորտը, կշարունակի գործել նախկինի պես», - հավելել են նրանք։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
