«Էրդողանը Թրամփին առաջարկել Է Իրանի հարցով եռակողմ գագաթնաժողով անցկացնել». #Hürriyet
971
Հինգշաբթի, 29 հունվարի, 2026 թ., 11:36
![]() Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է Իրանի հարցով եռակողմ գագաթնաժողով անցկացնել, հայտնում է թուրքական կառավարամետ Hürriyet-ը։ Թերթի տվյալներով՝ Էրդողանն առաջարկն արել է հունվարի 27-ին ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Թուրքիայի առաջնորդը առաջարկել է բարձր մակարդակի հանդիպում՝ ԱՄՆ–ի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ, հնարավոր է՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։ «Հաղորդվում է, որ Թրամփը դրական է արձագանքել Էրդողանի այս առաջարկին»,- գրում է թերթի սյունակագիր Հանդե Ֆըրատը։ Թերթը նաև հաղորդում է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այս շաբաթ կայցելի Թուրքիա՝ իր գործընկեր Հաքան Ֆիդանի հետ բանակցություններ վարելու համար, բայց հստակ ժամկետներ չեն նշվում։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
