«Ես բարձրացնում եմ հարավկորեական ապրանքների մաքսատուրքերը՝ մինչև 25%»․ Թրամփ
899
Երեքշաբթի, 27 հունվարի, 2026 թ., 10:37
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բարձրացնում է Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը՝ 15%-ից մինչև 25%։ «Քանի որ Կորեայի խորհրդարանը չի վավերացրել մեր պատմական առևտրային համաձայնագիրը, ինչը նրա իրավասությունն է, ես բարձրացնում եմ հարավկորեական ավտոմեքենաների, փայտանյութի, դեղագործական արտադրանքի և փոխադարձ մաքսատուրքերի ենթակա բոլոր մյուս ապրանքների մաքսատուրքերը՝ 15%-ից մինչև 25%»,- գրել է Թրամփը՝ իր Truth Social սոցիալական ցանցում։ Հարավային Կորեայում հարցի շուրջ խորհրդակցություն է անցկացվել։ Վարչակազմից նշել են, որ իրենք հավատարիմ են մնում առևտրային համաձայնագրի իրականացմանը: Հարավային Կորեայում իշխող «Տոբուրո դեմոկրատական կուսակցությունը» հայտարարել է, որ փետրվարին կսկսի համապատասխան օրինագծի քննարկումը։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
