ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչը կարծում է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը «մոտենում է»
![]() Միացյալ Նահանգները կարծում է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը «մոտենում է», սակայն մի շարք հարցերի լուծումը դեռևս պահանջում է Մոսկվայի և Կիևի համաձայնությունը։ Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։ «Օրակարգում ավելի քիչ հարցեր կան, քան երկու շաբաթ առաջ։ Եվ դա լավ նորություն է», - նշել է նա՝ անդրադառնալով կարգավորման խորհրդակցությունների ընթացքում լուծվելիք հարցերին։ «Դեռ կան հարցեր, որոնք պետք է լուծվեն այնպես, որ երկու կողմերն էլ կարողանան համաձայնության գալ։ Այնուամենայնիվ, մենք մոտ ենք», - հավելել է Ուիթաքերը։ Նրա խոսքով՝ Վաշինգթոնն ու Կիևը համաձայնության են եկել նաև անվտանգության երաշխիքներին վերաբերող հիմնական հարցերի շուրջ։ «Ի վերջո, ամեն ինչ կախված է տարածքի և դրա բաժանման հարցից՝ լինի դա ապառազմականացված գոտի, թե տնտեսական հնարավորությունների գոտի, քանի որ մենք մեծ մասամբ կարգավորել ենք անվտանգության երաշխիքները ուկրաինացիների հետ։ Կարծում եմ՝ Ռուսաստանը դրան դեմ չէ», - ասել է նա։ Տարածքային ասպեկտից բացի, նշել է Ուիթաքերը, հրադադարի և խաղաղության պահպանման հարցերը դեռևս պետք է լուծվեն։ «Ես կարծում եմ, որ մենք նաև լուծել ենք այս հարցերի մեծ մասը», - հավելեց դիվանագետը։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
