«ԶԱԷԿ-ը մնում է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի խաղաղության ծրագրի ամենաբարդ հարցերից մեկը». Զելենսկի
![]() Զապորոժիեի ատոմակայանը (ԶԱԷԿ) մնում է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի խաղաղության ծրագրի ամենաբարդ հարցերից մեկը։ Կողմերը ներկայում փնտրում են փոխզիջում։ Այս մասին հաղորդում է РБК-Украина-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ արած հայտարարություններին։ Զելենսկին նշել է, որ Զապորոժիեի ատոմակայանը խաղաղության ծրագրի նախագծի 12-րդ կետն է։ ԱՄՆ-ի առաջարկն այն է, որ Զապորոժիեի ատոմակայանը շահագործվի համատեղ երեք երկրների՝ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից։ «Ռուսները կարծում են, որ իրենք ամեն դեպքում այնպես կանեն, որ Զապորոժիեի ատոմակայանը (ԶԱԷԿ) շահագործվի իրենց կողմից։ Նրանք այս կայանի շահագործումը կկապեն մարդասիրական ասպեկտի հետ։ Նրանք կասեն. «Եկեք վերականգնենք ամբարտակը, եկեք վերագործարկենք էլեկտրաէներգիան»։ Այդ պատճառով էլ գործընկերներն ասում են, որ ցանկանում են համատեղ կառավարման մեխանիզմ», - նշել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի փոխզիջումային դիրքորոշումն այն է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ը շահագործվի ԱՄՆ-ի և Ուկրաինայի կողմից՝ 50/50 հարաբերակցությամբ։ «Արտադրված էլեկտրաէներգիայի 50%-ը կտրվի Ուկրաինային, իսկ մնացած 50%-ի բաշխումը Միացյալ Նահանգներն ինքնուրույն կորոշի», - ասել է Զելենսկին։ Նա հավելել է, որ կայանի տարածքը, ինչպես նաև Էներգոդարը և Կախովկա հիդրոէլեկտրակայանը պետք է ապառազմականացվեն։ |

«Փարիզը շուտով կդառնա մահմեդական քաղաք»․ Թրամփ
17700:49
«Իսրայելն Ադրբեջանին 235 մլն դոլարի PULS հրթիռային համակարգեր ու EXTRA-MR հրթիռներ կմատակարարի»․ #Globes
22000:31
«Ճիշտ է հիմա կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը և փորձել համեստ ներդրում ունենալ»․ Առուշ Առուշանյան (տեսանյութ)
12500:24
«Փաստացի Փաշինյանը գրում է, որ ՀՀ-ում գոյություն չունի դատաիրավական համակարգ․ այդ ամենին փոխարինում է ինքը»․ Հակոբ Բադալյան
14000:06
«Ազգային հիշողությունը չպետք է դառնա ո՛չ անհատի անձեռնմխելիության, ո՛չ էլ անցյալը ջնջելու միջոց». Սենոր Հասրաթյան
126Երեկ, 23:48
«Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի». Նիկոլ Փաշինյան
136Երեկ, 23:30
