Ադրբեջանն ու Թուրքիան հաստատել են 110 կետից բաղկացած ծրագիր
![]() Ադրբեջանն ու Թուրքիան հաստատել են 110 կետից բաղկացած տնտեսական համագործակցության ծրագիր։ Որոշումը կայացվել է Ադրբեջանի և Թուրքիայի տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 12-րդ նիստից հետո, որն այսօր տեղի է ունեցել Բաքվում՝ վարչապետ Ալի Ասադովի և Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի նախագահությամբ։ Կողմերը քննարկել են երկկողմ հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցություն, ներդրումներ, էներգետիկա, տրանսպորտ, Միջին միջանցքի զարգացում, համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրականացում, ինչպես նաև մարդասիրական և կրթական կապեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել էներգետիկ նախաձեռնություններին, այդ թվում՝ Հարավային գազային միջանցքի հզորությունների ընդլայնմանը, ադրբեջանական գազի մատակարարմանը Եվրոպա և Մերձավոր Արևելք, ինչպես նաև Իգդիր-Նախիջևան գազատարի նախագծին։ Նշվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ռազմավարական նշանակությունը և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հեռանկարները։ Հանդիպումից հետո Ալի Ասադովը և Ջևդեթ Յըլմազը ստորագրել են հանձնաժողովի 12-րդ նիստի արձանագրությունը և հաստատել երկկողմ համագործակցության հիմնական ոլորտները ներառող 110 կետից բաղկացած գործողությունների ծրագիր։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
