Իրանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Կիպրոսի դեսպանին
![]() Թեհրանում Կիպրոսի դեսպան Պետրոս Նակուզիսը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն՝ Կիպրոսի և ԱՄԷ պաշտոնյաների համատեղ հայտարարությունից հետո, որը Թեհրանը համարել է երկրի ներքին գործերին միջամտություն։ Ինչպես հայտնում է «Mehr»-ը՝ հանդիպման ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարարի օգնական Մոհամմադ Ալի Բեգը դեսպանին բողոքի նոտա է հանձնել։ «Մոհամմադ Ալի Բեգը շեշտել է, որ Աբու Մուսա, Մեծ Թունբ և Փոքր Թունբ կղզիները Իրանի տարածքի անբաժանելի մասն են, և երկրի պատմական, փաստացի և անվիճելի ինքնիշխանությունը դրանց նկատմամբ կասկածի ենթակա չէ։ Իրանը կտրականապես մերժում է ցանկացած տարածքային պահանջ՝ նման հայտարարությունները համարելով ազգային ինքնիշխանության և պետությունների տարածքային ամբողջականության հարգանքի հիմնարար սկզբունքների խախտում», - նշում է «Mehr»-ը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
