Քոնգրեսական Մասսին ներկայացրել է օրինագիծ՝ ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու վերաբերյալ
![]() ԱՄՆ-ի հանրապետական քոնգրեսական Թոմաս Մասսին ներկայացրել է օրինագիծ՝ Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ից դուրս բերելու վերաբերյալ: Այս մասին նշվում է քաղաքական գործչի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։ «ՆԱՏՕ-ն Սառը պատերազմի վերապրուկ է։ Մենք պետք է դուրս գանք ՆԱՏՕ-ից և այդ գումարն օգտագործենք մեր սեփական երկրի պաշտպանության համար, այլ ոչ թե սոցիալիստական երկրների»,- նշվում է հրապարակման մեջ։ Քոնգրեսականը շեշտել է, որ Ամերիկան չպետք է լինի համաշխարհային անվտանգության երաշխավորը, հատկապես, երբ հարուստ երկրները հրաժարվում են վճարել իրենց պաշտպանության համար։ Օրինագիծը պահանջում է, որ ԱՄՆ-ի նախագահը պաշտոնապես տեղեկացնի Դաշինքին դուրս գալու մասին, արձանագրում է, որ Սառը պատերազմի ժամանակաշրջանի դաշինքի սկզբնական նպատակը այլևս չի ծառայում Միացյալ Նահանգների ազգային շահերին, սահմանում է, որ ՆԱՏՕ-ի եվրոպական անդամները բավարար տնտեսական և ռազմական ներուժ ունեն իրենց սեփական պաշտպանությունն ապահովելու համար, և կանխում է ԱՄՆ-ի հարկատուների միջոցների օգտագործումը կազմակերպության ընդհանուր բյուջեները ֆինանսավորելու համար։ Հանրապետական սենատոր Մայք Լին ԱՄՆ-ի Սենատում ներկայացրել է ուղեկցող օրինագիծ։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
