«Լավ և արդյունավետ»․ Զելենսկին՝ Բրյուսելում հանդիպման մասին
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի և Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ «լավ և արդյունավետ» հանդիպման մասին։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր էջում։ Զելենսկին նշել է, որ զրուցակիցներին տեղեկացրել է ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցմանն ուղղված «դիվանագիտական հարթակում ստեղծված իրավիճակի» մասին։ «Մենք մանրամասն քննարկել ենք ամերիկացի գործընկերների հետ մեր աշխատանքը՝ խաղաղության, անվտանգության երաշխիքների հասնելու և մեր դիմադրողականությունն ամրապնդելու համար։ Մենք նաև անդրադարձել ենք PURL (Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկ - խմբ.) նախաձեռնությանը և փոխհատուցման վարկին։ Մեր դիրքորոշումները համընկնում են բոլոր հարցերում։ Մենք գործում ենք համակարգված և կառուցողական ձևով»,- ընդգծել է Զելենսկին։
|

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
