Երևան`   +2 °C
Այսօր`   Երեքշաբթի, 09 դեկտեմբերի, 2025 թ.

«Թող պատմի` ոնց էր ախպերը գեներալ Մանվելի ոտքերն ընկած աղաչում, որ վեհափառին խնդրի` կարգալույծ չանեն». Հայրապետ Արիստակեսյան

66
Այսօր, 00:06
«Թող պատմի` ոնց էր ախպերը գեներալ Մանվելի ոտքերն ընկած աղաչում, որ վեհափառին խնդրի` կարգալույծ չանեն». Հայրապետ Արիստակեսյան

Արցախյան առաջին ազատամարտի մասնակից Հայրապետ Արիստակեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս արարածը (Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն Միրզախանյան-խմբ.) նախ թող պատմի՝ ինչ «բոխկեր» է կերել Թիֆլիսում ու վիրահայոց թեմում։ Թող պատմի՝ ինչու իրեն պետք է վեհափառը կարգալույծ աներ։ Թող պատմի, թե ոնց էր ախպերը գեներալ Մանվելի ոտքերն ընկած աղաչում, դռան դեմը քնում, խնդրում, որ գեներալը վեհափառին խնդրի՝ իրեն կարգալույծ չանեն ու եկեղեցուց վռնդեն։ Պատմի, թե ինչի համար քեզ աքսորեցին Բալթյան թեմ։
Որ պատմի, պարզ կդառնա կոմպրոմատների այն ահռելի բեռը, որ շալակել է իր վզին ու տվել վիժվածքի ձեռքը»։