«Դոնբասի հարցում միասնական կարծիք չունենք»․ Զելենսկի
![]() ԱՄՆ-ի կողմից առաջ մղվող խաղաղության նախաձեռնության շուրջ բանակցությունները շարունակում են մնալ բարդ. տարաձայնություններ կան հիմնական հարցերի, առաջին հերթին՝ Դոնբասի շուրջ։ Ինչպես հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ հղում կատարելով «Bloomberg»-ին, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ բանակցողները չեն հասել ընդհանուր տեսլականի Դոնեցկի և Լուգանսկի մարզերի ապագայի վերաբերյալ։ «Կան ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի տեսլականներ, բայց մենք ընդհանուր կարծիք չունենք Դոնբասի վերաբերյալ»,- նշել է Զելենսկին։ Ուկրաինան պահանջում է արևմտյան գործընկերներից, մասնավորապես՝ Միացյալ Նահանգներից, անվտանգության երաշխիքների վերաբերյալ առանձին համաձայնագիր։ Զելենսկին այս հարցերը, ինչպես նաև արևելյան շրջանների նկատմամբ վերահսկողությունը, անվանել է «զգայուն» և նշել, որ դրանք պահանջում են հետագա քննարկումներ։ Զելենսկու մեկնաբանությունները հնչել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունից հետո, ով հայտարարել է, որ «մի փոքր հիասթափված է, որ Զելենսկին դեռ չի կարդացել ԱՄՆ առաջարկը»։ «Կա մեկ հարց, որի պատասխանը ես և բոլոր ուկրաինացիները ցանկանում ենք ստանալ. եթե Ռուսաստանը կրկին պատերազմ սկսի, ի՞նչ կանեն մեր գործընկերները»,- ասել է Զելենսկին։ |

Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը
6209:38
«Պարտվող կողմը չի կարող պայմաններ թելադրել»․ Մեհդի Մոհամմադի
4609:36
Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է. «Հրապարակ»
4809:18
Անձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տվել դատարանները. «Ժողովուրդ»
3709:12
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 3-րդ մասը (տեսանյութ)
6109:06
«Պետք է գնահատել ոչ թե վերջին ամիսների «խայծը», այլ ամբողջ 8 տարվա արդյունքը»․ Մանուել Մանուկյան
17202:06
