«Զելենսկին պատրաստ չէ ստորագրել հակամարտությունը դադարեցնելու ԱՄՆ ծրագիրը». Թրամփ
953
Երկուշաբթի, 08 դեկտեմբերի, 2025 թ., 10:59
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «պատրաստ չէ» ստորագրել ԱՄՆ-ի հեղինակած խաղաղության ծրագիրը, որն ուղղված է ուկրաինական հակամարտության վերջ դնելուն։ Նա նշել է, որ Զելենսկին ծրագրի նախագծին դեռևս չի ծանոթացել։ Այս մասին նա հայտարարել է Քենեդիի կենտրոնի մրցանակաբաշխությունից առաջ։ «Պետք է ասեմ՝ որոշ չափով հիասթափված եմ, որ Զելենսկին դեռ չի ընթերցել առաջարկը»,- նշել է նա։ «Ռուսաստանը, կարծում եմ, առաջարկից գոհ է, բայց վստահ չեմ, որ դրանից գոհ է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա մարդիկ հավանում են այն, բայց նա պատրաստ չէ»,- ասել է Թրամփը լրագրողներին։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
