Զելենսկին հայտնել է Բրյուսելում կարևոր բանակցությունների մասին
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Բրյուսելում ԵՄ առաջնորդների խորհրդականների հետ ազգային անվտանգությունն ամրապնդելու վերաբերյալ կարևոր բանակցությունների մասին։ Զելենսկու խոսքով՝ սա գործընկերների հետ շարունակական համակարգման մի մասն է, որը ապահովում է բանակցային գործընթացի լիարժեք ակտիվությունը։ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի հետ մեկտեղ հանդիպումներին կմասնակցի նաև Գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը։ Ուկրաինայի ներկայացուցիչները եվրոպացի գործընկերներին կտեղեկացնեն երեկ Մոսկվայում ամերիկյան կողմի ունեցած շփումների արդյունքների մասին և կքննարկեն անվտանգության ճարտարապետության եվրոպական անհրաժեշտ բաղադրիչի հարցերը: Բրյուսելից հետո Ռուստեմ Ումերովը և Անդրեյ Գնատովը կպատրաստեն հանդիպում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների հետ: Ինչպես նշել է Զելենսկին, Ուկրաինան կաշխատի կառուցողականորեն՝ իրական խաղաղության հասնելու համար: |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
