Գազայում բարձր են համաճարակի ռիսկերը. #AlJazeera
![]() Գազայի հատվածում էկոլոգիական իրավիճակը հասնում է աղետալի մակարդակի՝ համաճարակների բարձր ռիսկով, հաղորդում է «Al Jazeera»-ն՝ հղում կատարելով անկլավի հարավային մասում գտնվող Խան Յունիսի քաղաքապետին։ «Մենք կանգնած ենք իրական աղետի առաջ, որը կհանգեցնի հիվանդությունների և համաճարակների տարածման», - նշել է աղբյուրը։ Նրա խոսքով ռազմական գործողությունների պատճառով Գազայի հատվածում ավերածությունների մասշտաբները հսկայական են, ինչը դժվարացնում է աղբի և կուտակումների վայրերին հասնելը և անհնար է դարձնում դրանց ժամանակին հեռացումը։ Իրավիճակն ավելի է սրվում այն փաստով, որ ռմբակոծությունները ոչնչացրել են «հատվածի բուսականության 90%-ը»։ Նոյեմբերի 7-ին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Գազայի գրասենյակի ղեկավար Ալեսանդրո Մրակիչը «Reuters»-ին ասել է, որ անկլավում տոննաներով աղբ կա, և ոչ սանիտարական պայմանները լուրջ առողջապահական սպառնալիք են ներկայացնում տեղի բնակչության համար։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
