«Միսս Տիեզերք» մրցույթի կազմակերպիչը մասնակցուհուն հիմար է անվանել և դուրս վռնդել
![]() MS News-ի փոխանցմամբ՝ Թաիլանդում անցկացվող «Միսս Տիեզերք» մրցույթի կազմակերպիչը հրապարակայնորեն նվաստացրել է մեքսիկացի մասնակցուհուն և ստիպել նրան լքել միջոցառումը։ Վեճը ծագել է հովանավորային լուսանկարահանման պատճառով։ Ֆատիմա Բոշը բաց է թողել լուսանկարահանումը՝ չնայած նա պետք է մասնակցեր մյուս մասնակիցների հետ միասին։ Կազմակերպիչ Նավատ Իցարագրիսիլը ստիպել է նրան բարձրանալ բեմ և բացատրել իր բացակայության պատճառը: Ֆատիմա Բոշը հայտարարել է, որ չէր կարող մասնակցել իր ազգային կազմակերպության ներքին կանոնակարգի պատճառով, որը սահմանում է, որ նման միջոցառումներին մասնակցելու համար անհրաժեշտ է հաստատում։ Ի պատասխան՝ Իցարագրիսիլը նրան անվանել է «հիմար», պահանջել է, որ լռի և լքել դահլիճը։ Նա նաև կանչել է անվտանգության աշխատակիցներին։ Իտարագրիսիլը նաև սկսել է սպառնալ մյուս մասնակիցներին։ Նա հայտարարել է, որ նրանք, ովքեր չեն ցանկանում մասնակցել բոլոր փուլերին և միջոցառումներին, կարող են լքել միջոցառումը։ Մեքսիկացի գեղեցկուհու հետևից մի քանի այլ աղջիկներ ևս հեռացել են ի նշան բողոքի։ Այս ամենը տեղի է ունեցել սոցիալական ցանցերում ուղիղ հեռարձակման ժամանակ։ Միջադեպից հետո «Միսս Տիեզերք» մրցույթի գլխավոր գրասենյակը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ ափսոսանք հայտնելով և դատապարտելով կազմակերպչի վարքագիծը։ Նավատ Իցարագրիսիլը ներողություն է խնդրել Ֆաթիմա Բոշից։ |

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
91228.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
23724.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
16523.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
19023.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
26720.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
24219.10.2026, 15:00
