Հրայր Թովմասյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ
![]() ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է․ «2025 թվականի սեպտեմբերի 30-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը անփոփոխ է թողել ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով նրան 18.04.2003 թվականին ընդունված՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ. մեղսագրված արարքները վերաբերել են Հրայր Թովմասյանի կողմից ՀՀ արդարադատության նախարար աշխատած ժամանակահատվածում պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն: Հիշեցնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 20-ի դատավճռով՝ մեղավոր էր ճանաչել Հրայր Թովմասյանին՝ 18.04.2003 թվականին ընդունված՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ (երկու դրվագ) և նրան ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետները 2019 թվականին անցած լինելու պատճառաբանությամբ։ Դատավճռի դեմ՝ արարքների վերաորակման և վաղեմության ժամկետի կիրառման մասով, դատախազի կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք, իսկ պաշտպանների կողմից ներկայացվել էին բողոքներ՝ խնդրելով ճանաչել նրա անմեղությունը: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի սեպտեմբերի 30-ին որոշում է կայացրել բողոքները մերժելու և դատավճիռն անփոփոխ թողնելու մասին»: Աղբյուրը` ՀՀ գլխավոր դատախազություն |

Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով
124Երեկ, 16:30
«Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել»․ Կիմա Ավդալյան
134Երեկ, 14:12
Ադրբեջանցի զինծառայողին ևս երկու մեղադրանք է առաջադրվել
142Երեկ, 12:36
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ (տեսանյութ)
13330.09.2026, 16:12
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ-ում տարբեր պաշտոններ զբաղեցրած Աշոտ Արզումանյանից հօգուտ պետության բռնագանձել 20 անշարժ և շարժական գույք, 1,6 միլիարդ դրամ
10630.09.2026, 12:48
«Լիազորությունների սահմաններում համապատասխան միջոցներ կկիրառվեն պատասխանատուների նկատմամբ»․ ՀՀԽ
14030.09.2026, 11:48
