«Վրաց ժողովուրդն սպասում է Եվրոմիության ներողությանը». Պապուաշվիլի
![]() Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին մեկնաբանել է Եվրոմիության ղեկավարների համատեղ հայտարարությունը երկրում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ։ Խորհրդարանի խոսնակը կոչ է արել ԵՄ բոլոր ներկայացուցիչներին՝ զերծ մնալ կեղծ տեղեկատվության տարածումից։ Նա նշել է, որ նման հայտարարությունները ուժեղացնում են արմատական ուժերի ջանքերը՝ խաթարելու ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը։ «Եթե ճիշտ եմ հասկանում, տիկին Կալլասը և տիկին Կոսը ներողություն չեն խնդրում իրենց մամուլի քարտուղարների կողմից Վրաստանի նախագահական պալատի դիմաց կառավարությունը տապալելու նպատակով կազմակերպված հանրահավաքին աջակցելու համար, որի արդյունքում վիրավորվել է 25 ոստիկան։ Սակայն, հենց սա է այսօր վրացական հասարակությունն սպասում Եվրոմիությունից», - գրել է Շալվա Պապուաշվիլին իր սոցիալական ցանցերի էջում։ Նշենք, որ երեկ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը և ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը քննադատական հայտարարություն են տարածել Վրաստանում կայացած՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Նաև Եվրոհանձնաժողովի խոսնակ Անիտա Հիփփերը վերջերս հայտարարել է, որ վրաց ժողովուրդն իրավունք ունի խաղաղ բողոքի ցույցերի, և վրացական իշխանությունները պարտավոր են լսել նրանց ձայնը։ |

«Հայությունն ի վիճակի չեղավ մի տեր ստեղծել, որ պետությունն իրենը համարեր». Համլետ Պետրոսյան
8100:00
«Հայոց կաթողիկոսի աթոռն զբաղեցնողի եղբայրը միջազգային գործակալ է, որը...». նախագահողն ընդհատեց ՔՊ-ականի ելույթը ԵԽԽվ-ում (տեսանյութ)
92Երեկ, 23:54
FAF-ի անդամները պարզել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարով պաստառ
100Երեկ, 23:42
Ծաղկաձորի ավագանու ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Նարեկ Հարությունյանը
81Երեկ, 23:18
Եմենում հայտարարվել է ընդհանուր զորահավաք՝ ընդդեմ հուսիների
178Երեկ, 22:49
Վարշամ Սարգսյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Արմավիրի ավագանու ընտրություններում
103Երեկ, 22:36
