ԵՄ-ն կտրականապես մերժում է Վրաստանում ԵՄ դերի մասին ապատեղեկատվությունը
![]() Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը հայտարարություն է տարածել Վրաստանում հոկտեմբերի 4-ին կայացած ընտրությունների և հաջորդած իրադարձությունների վերաբերյալ։ Այնտեղ ԵՄ առաջնորդները կոչ են արել բոլոր կողմերին զերծ մնալ բռնությունից։ Հայտարարությունն ստորագրել են ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը։ Հայտարարության մեջ ասվում է, թե ընտրությունները «...տեղի են ունեցել խոսքի ազատության վրա լայնածավալ ճնշման ֆոնին... Ընդդիմության մեծ մասը բոյկոտել է ընտրությունները, և մասնակցությունը համեմատաբար ցածր է եղել...»: «Մենք կոչ ենք անում հանգստության և զսպվածության հետընտրական շրջանում և կոչ ենք անում իշխանություններին պաշտպանել քաղաքացիների հավաքների և խոսքի ազատության իրավունքները... ԵՄ-ն կտրականապես մերժում և դատապարտում է Վրաստանում ԵՄ դերի մասին ապատեղեկատվությունը և դատապարտում է ԵՄ դեսպանի վրա անձնական հարձակումները», - հայտարարել են Կալլասը և Կոսը։ |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
