Ուկրաինական հետախուզությունը պնդում է, որ Ռուսաստանի երկաթուղու վրա պայթյուններ է իրականացրել
![]() Ուկրաինական լրատվամիջոցները, հղում անելով հետախուզական աղբյուրներին, հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին և 14-ին Օրյոլի և Լենինգրադի մարզերում երկաթուղու վրա տեղի ունեցած պայթյունների հետևում կանգնած են Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը և Ուկրաինայի հատուկ գործողությունների ուժերը: Հրապարակման աղբյուրները հայտնել են, որ երկաթուղային գծերը, որտեղ տեղի են ունեցել պայթյունները, համարվում են «կարևորագույն լոգիստիկ կապեր» Խարկովի և Սումիի ուղղություններով ռուսական զորքերի մատակարարման գործում: «Այս տարածքներում երկաթուղային ենթակառուցվածքների ոչնչացման հետևանքով ռուսները զգալի բարդություններ կունենան լոգիստիկայի հարցում, ինչը, իր հերթին, զգալիորեն կազդի Ուկրաինայի պաշտպանության ուժերի դեմ ակտիվ գործողություններ իրականացնելու նրանց կարողության վրա»,- ասել է «ՌԲԿ-Ուկրաինա»-ի աղբյուրը։ Օրյոլի մարզում երկաթուղու վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է Ռոսգվարդիայի երեք սպա։ Լենինգրադի մարզում տեղի ունեցած պայթյունի հետևանքով գծերից դուրս է եկել 15 ցիստեռնով շոգեքարշը։ |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
