Չարլի Քըրքի սպանության համար կասկածվող Թայլեր Ռոբինսոնը չի ընդունում իր մեղքը
![]() Ամերիկացի պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի սպանության համար կասկածվող Թայլեր Ռոբինսոնը չի ընդունում իր մեղքը։ Նա նաև հրաժարվում է համագործակցել հետաքննության հետ։ Այս մասին հայտարարել է Յութայի նահանգապետ Սփենսեր Քոքսը։ «Բայց նրա շուրջ բոլորը համագործակցում են»,- ABC News-ի եթերում ասել է Քոքսը՝ նշելով, որ կասկածյալի սենյակակիցն, ով տրանսգենդեր է, նույնպես համագործակցում է քննության հետ։ 22-ամյա Թայլեր Ռոբինսոնը կալանքի տակ է։ Նա ձերբակալվել է սեպտեմբերի 11-ի երեկոյան, իշխանություններին է հանձնվել իր իսկ հոր կողմից, որին որդին խոստովանել է հանցագնքը։ Քոքսի խոսքով՝ կասկածյալին մեղադրանք կառաջադրվի սեպտեմբերի 16-ին։ 31-ամյա Քըրքը կրակոց է ստացել սեպտեմբերի 10-ին՝ Օրեմի համալսարանում իր ելույթի ժամանակ։ Նա մահացել է հիվանդանոցում՝ ստացած վերքից։ Պահպանողական հայացքներ ունեցող ակտիվիստը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցն էր։ Հուղարկավորությունը կկայանա սեպտեմբերի 21-ին Արիզոնայում՝ ԱՄՆ նախագահի մասնակցությամբ։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
