Ռուս լեռնագնացուհի Նատալյա Նագովիցինան պաշտոնապես ճանաչվել է մահացած
![]() Ղրղզստանի լեռնագնացության և ժայռամագլցման ֆեդերացիայի նախագահ Էդուարդ Կուբատովը հայտնել է, որ սեպտեմբերի 2-ին անօդաչու թռչող սարքից երկու անգամ զննվել է լեռնագնաց Նատալյա Նագովիցինայի գտնվելու վայրը։ Ռուս կնոջ մոտ կյանքի նշաններ չեն հայտնաբերվել։ Փրկարարական գործողությունը պաշտոնապես ավարտվել է։ Կուբատովը նշել է, որ Պոբեդա գագաթի ողջ պատմության ընթացքում 7200 մետր բարձրության վրա ոչ մի փրկարարական գործողություն հաջողությամբ չի պսակվել: Հիշեցնենք, որ 47-ամյա Նագովիցինան օգոստոսի 12-ին Պոբեդա գագաթից իջնելիս կոտրել է ոտքը։ Նա մնացել է 7200 մետր բարձրության վրա՝ իր հետ ունենալով միայն ջրի փոքր պաշար։ Երեք անգամ փորձ է արվել փրկել Նագովիցինային, բայց երեք փորձերն էլ անհաջող են եղել։ Այդ փորձերից մեկից հետո մահացել է իտալացի լեռնագնաց Լուկա Սինիգիլիան։ Մեկ այլ փորձի ժամանակ փրկարարական ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել, անձնակազմը վիրավորվել է: Պոբեդա գագաթի բարձրությունը ծովի մակարդակից 7439 մետր է։ Այս լեռը համարվում է Կենտրոնական Ասիայի ամենադժվարամատչելի լեռներից մեկը։ |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
