Լուկաշենկոն որպես նվեր կարտոֆիլ կտանի Չինաստան
![]() Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Չինաստան մեկնելուց առաջ իր արտասահմանցի գործընկերների համար պատրաստել է մի քանի տոպրակ կարտոֆիլ՝ որպես Բելառուսից հուշանվեր։ Լուկաշենկոն հրավիրված է Չինաստանում սեպտեմբերի 3-ին կայանալիք ռազմական շքերթին՝ նշելու Չինաստանի ժողովրդի դիմադրության պատերազմում ճապոնական ագրեսիայի և Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի 80-ամյակը։ Նախատեսվում է օտարերկրյա առաջնորդների մասնակցություն։ «Մոգիլյովի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Չինաստան կատարած այցի ժամանակ իր հետ կվերցնի մի քանի տոպրակ կարտոֆիլ՝ դրանք որպես նվեր հանձնելու օտարերկրյա առաջնորդներին», - հաղորդում է բելառուսական պետական «Բելտա» գործակալությունը։ Պետության ղեկավարի խոսքով՝ նվերներն արդեն պատրաստ են՝ նախագահի ֆերմայում աճեցված թարմ կարտոֆիլով։ Սրանք կարտոֆիլի բելառուսական տեսակներ են։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
