«Եվրոեռյակը կվերականգնի Իրանի դեմ պատժամիջոցները»․ #Axios
![]() Եվրոեռյակը՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին հայտնել են, որ հինգշաբթի կգործարկեն Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները վերականգնելու մեխանիզմը, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Խոսքը վերաբերում է «վերականգնման» մեխանիզմին, որն ավտոմատ կերպով վերականգնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր պատժամիջոցները, որոնք վերացվել էին 2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագրի շրջանակներում։ Նախօրեին Իրանը և Եվրոեռյակի երկրները չկարողացան համաձայնության գալ Ժնևում կայացած բանակցություններից հետո Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցների վերսկսումը կանխելու հարցում։ Եվրոեռյակը Թեհրանին սպառնացել էր նոր պատժամիջոցներ կիրառել՝ հունիսին Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածներից հետո Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը դադարեցնելու ֆոնին։ Ավելի վաղ Եվրոեռյակը հայտարարել էր, որ պատրաստ է երկարաձգել պատժամիջոցների կասեցումը, եթե Թեհրանը համաձայնի վերսկսել միջուկային բանակցությունները ԱՄՆ-ի և համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ՝ մինչև սեպտեմբեր։ Հակառակ դեպքում սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն օգոստոսի վերջին։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
