«Ռուսաստանն ընտրում է բալիստիկան, այլ ոչ թե բանակցային սեղանը»․ Զելենսկի
![]() Գիշերվա ընթացքում Կիևին հասցված հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է ութի։ Ռուսաստանը ընտրում է բալիստիկան, այլ ոչ թե բանակցային սեղանը։ Այս մասին գրառում է կատարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ մեկնաբանելով Կիևին հասցված ռուսական հարվածը։ «Եվս մեկ զանգվածային հարված՝ ուղղված մեր քաղաքներին ու համայնքներին։ Ավելի շատ սպանություններ։ Ցավոք, արդեն հայտնի է առնվազն ութ մարդու մահվան մասին։ Նրանց թվում՝ մեկ երեխա», - գրել է նա։ Նրա խոսքով՝ հարձակումը «հստակ պատասխան է բոլոր նրանց, ովքեր հրադադարի և իրական դիվանագիտության կոչեր էին անում»։ «Ռուսաստանն ընտրում է բալիստիկան, այլ ոչ թե բանակցային սեղանը։ Նա ընտրում է շարունակել սպանությունները, այլ ոչ թե դադարեցնել պատերազմը։ Եվ սա նշանակում է, որ Ռուսաստանը դեռևս չի վախենում հետևանքներից։ Ռուսաստանը դեռևս օգտվում է այն փաստից, որ աշխարհի առնվազն մի մասը աչք է փակում սպանված երեխաների վրա և արդարացում է փնտրում Պուտինի համար»,- գրել է Զելենսկին։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
