«Շենգեն գոտում ռուս դիվանագետների տեղաշարժը կարող է արգելվել»․ Չեխիայի ԱԳՆ
1287
Երեքշաբթի, 26 օգոստոսի, 2025 թ., 13:00
![]() Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր՝ 19-րդ փաթեթը կարող է ներառել Շենգեն գոտում ռուս դիվանագետների ազատ տեղաշարժի արգելք։ Այս մասին հայտարարել է Չեխիայի ԱԳՆ ղեկավար Յան Լիպավսկին։ «Ես շարունակելու եմ պնդել, որ Շենգեն գոտում ռուս դիվանագետների ազատ տեղաշարժը դադարեցվի», - ասել է նա եվրոպական Politico հրատարակությանը տված հարցազրույցում։ «Սա ավելորդ առավելություն է»,- հավելել է նախարարը։ ԵՄ որոշ դիվանագետների խոսքով՝ հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթը, ամենայն հավանականությամբ, չի ներառի ռուսական էներգետիկ ռեսուրսների գնման հետ կապված սահմանափակումներ։ Նոր պատժամիջոցները կանդրադառնան այսպես կոչված «ստվերային նավատորմի» և այն ընկերությունների վրա, որոնք, ըստ Արևմուտքի, օգնում են Ռուսաստանին շրջանցել տնտեսական սահմանափակումները։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
