Ավստրալիայում Իրանի դեսպանը կարտաքսվի, Թեհրանում կփակվի Ավստրալիայի դեսպանատունը
![]() Ավստրալիայում Իրանի դեսպան Ահմեդ Սադեղին կարտաքսվի երկրից, իսկ Թեհրանում Ավստրալիայի դեսպանատունը կդադարեցնի իր գործունեությունը։ Այս մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն։ Նրա խոսքով՝ այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ստացել է «հավաստի հետախուզական տվյալներ»՝ Մելբուռնի սինագոգի և Սիդնեյի իսրայելական ռեստորանի վրա հարձակումներին Իրանի կառավարության մասնակցության մասին։ «Ավստրալիայի անվտանգության հետախուզական կազմակերպությունը դիտարկում է այն հավանականությունը, որ Իրանը նաև այլ հարձակումներ է իրականացրել։ Սրանք աննախադեպ և վտանգավոր ագրեսիայի գործողություններ էին, որոնք կազմակերպվել էին օտարերկրյա պետության կողմից Ավստրալիայի տարածքում», - ընդգծել է կառավարության ղեկավարը։ Միևնույն ժամանակ, երկրի ներքին գործերի նախարար Քլեր Բյորկը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կավելացվի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։ |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
