«Իրանում վնասազերծվել է ահաբեկչական խմբավորում». #Tasnim
![]() Իրանի հետախուզական ուժերը երկրի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում վնասազերծել են ահաբեկչական խմբավորում: Այս մասին հայտնում է Tasnim-ը։ Հետախուզական ուժերը սպանել են վեց զինյալի, գերեվարել երկուսին՝ առգրավելով ժամանակակից զենքի, տրանսպորտային միջոցների և այլ օպերատիվ սարքավորումների մեծ պաշար։ Հետախուզության նախարարության Սիստան և Բելուջիստանի գրասենյակը հայտնել է, որ գլխավոր օպերատիվ խումբը բաղկացած է եղել յոթ ոչ իրանցի ահաբեկիչներից, որոնք զինված են եղել լազերային՝ RPG-7 տեսակի զենքերով, ամերիկյան արտադրության M4 և M16 հրացաններով, ձեռքի նռնակներով, նռնականետերով, պայթուցիկ բաճկոններով, ձեռքի ռադիոկապերով, մեծ քանակությամբ զինամթերքով և հակահետևակային RPG լիցքերով։ Գործողության ընթացքում առգրավվել են նաև մի քանի տրանսպորտային միջոցներ, մոտոցիկլետներ և դրանց հետ կապված գործիքներ։ Գործակալության տվյալներով՝ ահաբեկչական խումբը մտադիր էր թիրախավորել Իրանի արևելքում գտնվող կարևորագույն օբյեկտ։ Նախատեսված թիրախը շատ նման էր սիոնիստական ռեժիմի կողմից պարտադրված12-օրյա պատերազմի ընթացքում հարվածի ենթարկված ռազմական օբյեկտներին, ինչը բացահայտում էր ահաբեկչական խմբի կապն Իսրայելի հետ։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
