«Մոսկվայի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը պատրաստ կլինի մինչև սեպտեմբեր»․ Կալլաս
![]() Եվրոմիությունը կշարունակի պատժամիջոցներով ճնշում գործադրել Ռուսաստանի ռազմական տնտեսության վրա և կնպաստի Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին։ Այս մասին երեքշաբթի հայտարարել էր ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը՝ ԵՄ երկրների ղեկավարների հետ առցանց հանդիպումից հետո, որի ընթացքում քննարկվել են Վաշինգթոնում կայացած գագաթնաժողովի արդյունքները։ Մոսկվայի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 19-րդ փաթեթը, ըստ Կալլասի, պետք է պատրաստ լինի մինչև սեպտեմբեր։ Ինչ վերաբերում է Կիևի անվտանգության երաշխիքներին, ապա, ըստ ԵՄ դիվանագիտության ղեկավարի, դրանք պետք է լինեն «ուժեղ և հավաստի», որպեսզի կարողանան զսպել Ռուսաստանին։ «ԵՄ-ն կնպաստի այդ անվտանգության երաշխիքներին, մասնավորապես՝ ուկրաինացի զինվորականների վերապատրաստման, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի և պաշտպանական արդյունաբերության ամրապնդման միջոցով», - X-ում գրել է Կալլասը։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
