«Մոտ 10 երկիր պատրաստ է զորակազմ ուղարկել Ուկրաինա»․ #Bloomberg
![]() ԵՄ առաջնորդները նախօրեին կայացած առցանց հանդիպման ժամանակ քննարկել են բրիտանական և ֆրանսիական զորքեր Ուկրաինա ուղարկելու ծրագիրը՝ որպես Կիևի և Մոսկվայի միջև ապագա խաղաղության համաձայնագրի մաս: Մասնավորապես, քննարկվել է զորքերի քանակը և տեղակայման վայրը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով անանուն աղբյուրների: Ըստ աղբյուրների՝ մոտ 10 երկիր, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, հայտարարել են Ուկրաինա զորակազմ ուղարկելու պատրաստակամության մասին: Հաղորդվում է, որ եվրոպացիների կողմից մշակվող ծրագրի առաջին փուլը ենթադրում է Ուկրաինայի զինված ուժերի ամրապնդում՝ մարզման և անձնակազմի համալրման միջոցով: Լրատվամիջոցը նշում է, որ դա կիրականացնի «հիմնականում եվրոպական զորքերից բաղկացած բազմազգ խումբը», որը կներառի բրիտանական և ֆրանսիական «հարյուրավոր» զինվորներ, որոնք կտեղակայվեն Ուկրաինայում՝ առաջնագծից հեռու: Ծրագրի մեկ այլ մասը նախատեսում է Միացյալ Նահանգների աջակցությունը, որը կներառի հետախուզական տվյալների փոխանակում, սահմանային հսկողություն, զենքի մատակարարում և, հնարավոր է, հակաօդային պաշտպանության համակարգեր: |

«Մենք Իրանին կվերադարձնենք քարի դար»․ Թրամփ (տեսանյութ)
810:36
«Հակաքաղաքագիտական մտքերը կրկնում է միջպետական միջազգային հանդիպումների ժամանակ»․ Արա Պողոսյան
5309:54
«Իրանն այլևս սպառնալիք չէ». Թրամփ (տեսանյութ)
8609:49
Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի. «Փաստ»
5209:30
Դատարաններում այսուհետ ուժեղացված հսկողություն կիրականացնեն. «Ժողովուրդ»
6909:18
Կառավարությունը հոգեբուժական զննում է պատվիրել․ «Հրապարակ»
6609:06
