«Եվրոպան պետք է ընդգրկված լինի Ուկրաինայում խաղաղապահ առաքելություններին»․ Մակրոն
![]() Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը NBC News-ին տված հարցազրույցում նշել է, որ Վաշինգթոնում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ եվրոպացի առաջնորդները Դոնալդ Թրամփին զգուշացրել են Ուկրաինայում խաղաղության գործընթացը հետաձգելու անթույլատրելիության մասին: Նրա խոսքով՝ լուրջ կասկածներ կան, որ Մոսկվան պատրաստ է խաղաղության։ Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ ապագայում եվրոպական զինված ուժերը պետք է մասնակցեն Ուկրաինայում խաղաղապահ առաքելություններին: «Մեզ անհրաժեշտ կլինի ուժեղ ուկրաինական բանակ, անհրաժեշտ կլինի տեղում դաշնակիցների աջակցությունը: Խաղաղապահ գործողությունները պետք է ապահովեն եվրոպացի գործընկերները»,- ասել է Մակրոնը։ Նրա խոսքով՝ անվտանգության երաշխիքներ չունեցող ցանկացած համաձայնագիր դատապարտված է ձախողման: «Վրաստան - 2008, Ղրիմ - 2014: Բացարձակապես պարզ է. եթե խաղաղություն կնքեք առանց երաշխիքների, Ռուսաստանը երբեք չի հարգի իր խոսքերը և չի կատարի սեփական պարտավորությունները: Հետևաբար, Ուկրաինայի անվտանգության երաշխիքները չափազանց կարևոր են»,- ամփոփել է Ֆրանսիայի նախագահը։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
