Զելենսկին ժամանել է Վաշինգթոն
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Վաշինգթոն, որտեղ այսօր կկայանա նրա հանդիպումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Հանդիպմանը կմասնակցեն նաև եվրոպացի առաջնորդները։ Telegram-ալիքում Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին հրավերի համար և հայտարարել պատերազմը հնարավորինս արագ ավարտելու ցանկության մասին: Նրա խոսքով՝ առաջին հերթին դա պետք է անի Ռուսաստանը։ «Մենք բոլորս հավասարապես ցանկանում ենք արագ և հուսալիորեն ավարտել այս պատերազմը։ Եվ խաղաղությունը պետք է երկարատև լինի: Ոչ այնպես, ինչպես տարիներ առաջ էր, երբ Ուկրաինային ստիպեցին հանձնել Ղրիմը և մեր երկրի արևելյան՝ Դոնբասի մի մասը, իսկ Պուտինը դա օգտագործեց պարզապես որպես պլացդարմ նոր հարձակման համար։ Կամ երբ 1994-ին Ուկրաինային տվեցին, իբր, «անվտանգության երաշխիքներ», բայց դա չաշխատեց»,- գրել է Զելենսկին։ «Ես հույս ունեմ, որ Ամերիկայի, մեր եվրոպացի բարեկամների համատեղ ուժը Ռուսաստանին կպարտադրի իրական խաղաղություն։ Շնորհակալություն»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
