«Դեռևս չեմ ծրագրում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ»․ Թրամփ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ առայժմ չի պլանավորում նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների նկատմամբ։ Այս մասին նա հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում՝ Անքորիջում ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո։ Ի պատասխան ռուսական նավթ գնելու համար Ռուսաստանի և Չինաստանի դեմ երկրորդական պատժամիջոցների մասին հարցին՝ Թրամփը պատասխանել է. «Այսօր տեղի ունեցածի պատճառով, կարծում եմ, դեռ պետք չէ մտածել այդ մասին։ Պուտինի հետ հանդիպումը լավ է անցել»,- ասել է Թրամփը։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը նշել է, որ «երկու կամ երեք շաբաթից» կարող է մտածել Չինաստանի նկատմամբ լրացուցիչ մաքսատուրքերի մասին։ Թրամփը պարծեցել է, որ Պուտինը գովաբանել է իր տնտեսական հաջողությունները՝ ԱՄՆ-ն անվանելով «թնդանոթի պես թեժ»։ Թրամփը չի ասել, թե որ հարցերում է, որ համաձայն չէր Ռուսաստանի նախագահի հետ։ «Ես կնախընտրեի հրապարակավ չխոսել այդ մասին։ Կարծում եմ՝ ինչ-որ մեկը դեռ հրապարակավ կհայտարարի այդ մասին»,- ասել է ԱՄՆ նախագահը։
|

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
