Պակիստանը հայտարարել է հրթիռային զորքեր ստեղծելու մասին
![]() Պակիստանը պատրաստվում է իր զինված ուժերը համալրել հրթիռային զորքերով, հայտարարել է վարչապետ Շահբազ Շարիֆը, հաղորդում է Reuters-ը։ Վարչապետն այս մասին հայտարարել է օգոստոսի 14-ին՝ Պակիստանի անկախության օրվան ընդառաջ Իսլամաբադում կայացած արարողության ժամանակ։ «Հրթիռային ուժերը հագեցած կլինեն ժամանակակից տեխնոլոգիաներով», - ասել է Շարիֆը։ Պակիստանցի բարձրաստիճան զինվորականներից մեկի խոսքով՝ ուժերը կունենան իրենց սեփական հրամանատարությունը։ «Ակնհայտ է, որ հրթիռները նախատեսված են Հնդկաստանի համար», - ասել է նա։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին օգոստոսի 2-ին հայտարարել էր, որ Պակիստանի կողմից ցանկացած ապագա հարձակում «կարժանանա վճռական պատասխանի»՝ հնդկական սպառազինության կիրառմամբ։ 2025 թվականի ապրիլին Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը կտրուկ սրվեց, երբ Քաշմիրում Դիմադրության ճակատի զինյալները հարձակվել էին զբոսաշրջիկների վրա՝ սպանելով 26 մարդու։
|

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
