«Պուտինը Փաշինյանին պատմել է Ուիթքոֆի հետ զրույցի արդյունքների և Թրամփի հետ սպասվող հանդիպման մասին»․ Կրեմլ
![]() Այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է օգոստոսի 8-ին Վաշինգթոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպման արդյունքների մասին։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ուկրաինական հակամարտությանը: «ՀՀ վարչապետը ողջունել է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորմանը։ «Հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերին համապատասխան՝ նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այդ թվում՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը»,- ասվում է հայտարարության մեջ։ |

«Մենք Իրանին կվերադարձնենք քարի դար»․ Թրամփ (տեսանյութ)
810:36
«Հակաքաղաքագիտական մտքերը կրկնում է միջպետական միջազգային հանդիպումների ժամանակ»․ Արա Պողոսյան
5309:54
«Իրանն այլևս սպառնալիք չէ». Թրամփ (տեսանյութ)
8609:49
Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի. «Փաստ»
5209:30
Դատարաններում այսուհետ ուժեղացված հսկողություն կիրականացնեն. «Ժողովուրդ»
6909:18
Կառավարությունը հոգեբուժական զննում է պատվիրել․ «Հրապարակ»
6609:06
