«ՀՀ-ի համար չափազանց վտանգավոր կարող է լինել, եթե հայտնվի աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների բախման կիզակետում». Վարդան Ոսկանյան
![]() Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը. «Դիվանագիտական պաճուճանքները մի կողմ դնելով, Իրանից հնչած պաշտոնական տեսակետներում, որոնք ներառում են ԱԳՆ հայտարարությունը և ԻԻՀ հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի բացառիկ հարցազրույցը «Թասնիմ» լրատվական գործակալությանը պարունակում են անհանգստություններ Վաշինգտոնում երեկ տեղի ունեցածի վերաբերյալ։ Մասնավորապես, Վելայաթիի հարցազրույցից դատելով՝ Իրանը մտադրություն ունի համագործակցել Ռուսաստանի հետ տարածաշրջանում ԱՄՆ-ի դիրքերի ամրապնդմանը հակազդելու նպատակով՝ համարելով, որ նման ներկայությունը ռիսկեր է պարունակում երկու երկրների համար։ Ուշագրավ է, որ, ըստ Վելայաթիի, Իրանը՝ նույնիսկ առանց Ռուսաստանի էլ, «կխոչընդոտի Կովկասում ամերիկյան միջանցքին»։ Հայաստանի համար չափազանց վտանգավոր կարող է լինել, եթե մեր երկիրը հայտնվի աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների բախման կիզակետում, ուստի առայժմ ոչ միայն վաղ է էյֆորիկ կերպով հրճվել «հավիտենական» խաղաղությամբ, այլ նաև պետք է գնահատել և կառավարել բոլոր հնարավոր մարտահրավերները»:
Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Առաջարկվել է «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել նախ Ադրբեջանում, ապա՝ Հայաստանում»․ Բայրամով
8815:09
«Իրանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին». Արաղչի
9715:07
«Զելենսկին այսօր կստանա ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն»․ Ումերով
16213:48
«Այո՛, դա գաղափար է, որը հնարավոր է իրացնել». Սրբուհի Գալյան (տեսանյութ)
10213:12
Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Ալիևի հետ
14513:06
«Զելենսկին պատրաստ չէ ստորագրել հակամարտությունը դադարեցնելու ԱՄՆ ծրագիրը». Թրամփ (տեսանյութ)
18910:59
