«Հարավային Կովկասն անտեր տարածաշրջա՞ն է, որ Թրամփը կարողանա վարձակալել». Ալի Վելայաթի
![]() «Հարավային Կովկասը անտեր տարածաշրջա՞ն է, որ Թրամփը կարողանա վարձակալել»,- այս մասին ասել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Վելայաթին՝ ԱՄՆ-ում Փաշինյան-Թրամփ-ԱԼիև ստորագրված հռչակագրի մասին։ «Կովկասը աշխարհի ամենազգայուն կետերից մեկն է, և այդ ճանապարհը կդառնա ոչ թե «Թրամփի երթուղին», այլ նրա վարձկանների գերեզմանոցը»,- նշել է Վելայաթին և ընդգծել, որ այս միջանցքը կփոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը, կտեղաշարժի սահմանները և նախատեսված է Հայաստանը մասնատելու համար։ «Թրամփը, կարծես, իրեն անշարժ գույքի գործակալ է համարում, որը կարող է վարձակալել հողեր կամ ամբողջ շրջաններ։ Այս դավադրության իրականացումը կվտանգի Հարավային Կովկասի անվտանգությունը: Հետևաբար, Իրանը շեշտում է, որ կգործի տարածաշրջանային անվտանգության շահերից ելնելով՝ Ռուսաստանի հետ կամ առանց դրա, չնայած մենք կարծում ենք, որ Ռուսաստանը նույնպես ռազմավարական առումով դեմ է այս միջանցքին»,- ասել է նա։ |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
9116:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
10113:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
11111:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
17302:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
12200:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
152Երեկ, 23:54
