«Minval»-ն օգտագործել է ՌԴ հին տեղանուններ՝ TACC-ի կողմից «Ստեփանակերտի» հիշատակումից հետո
1285
Ուրբաթ, 01 օգոստոսի, 2025 թ., 20:33
![]() Ադրբեջանական «Minval» լրատվամիջոցը Telegram-ում սկսել է օգտագործել «Քյոնիգսբերգ» (այժմ՝ Կալինինգրադ) և «Օրինբոր» (այժմ՝ Օրենբուրգ) տեղանունները՝ ռուսական TACC լրատվական գործակալության հոդվածի շուրջ ծագած սկանդալից հետո, որտեղ օգտագործվել էր «Ստեփանակերտ» տեղանունը։ «Խմբագրությունը կօգտագործի Ռուսաստանի Դաշնության պատմական տեղանունները՝ մինչև Մոսկվան չհասկանա, որ գոյություն չունի «Ստեփանակերտ» կամ «Լեռնային Ղարաբաղ» հասկացություններ», - նշել է լրատվամիջոցը։ Նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ-ն TACC-ին կոչ էր արել ներողություն խնդրել այն բանի համար, որ ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին տեղեկությունը հրապարակվել էր «Այվազովսկու հուշարձանը քանդվել է Ստեփանակերտում» վերնագրով։ Ավելի ուշ TACC-ը խմբագրել է հոդվածը։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
