«Թրամփի սպառնալիքները չեն կարող նպաստել ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը»․ Զախարովա
![]() Ռուսաստանի դեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները չեն կարող նպաստել Մոսկվայի և Վաշինգթոնի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ «Ոչ մի սպառնալիք, անկախ նրանից՝ ում կողմից է այն հնչեցվում, չի կարող դրական ազդեցություն ունենալ կարգավորման գործընթացի վրա։ Սա պարզապես տեսական պատասխան է գործնական հարցին։ Տեսական, քանի որ դա բնության օրենք է»,- ասել է Զախարովան՝ նշելով, որ սպառնալիքների լեզուն անհամատեղելի է հարաբերությունների կարգավորման հետ։ Զախարովայի խոսքով՝ ՌԴ նախագահի աշխատակազմն արդեն արձագանքել է Թրամփի խոսքերին։ «Հայտարարվել է, որ մեր երկիրը հաշվի է առել Վաշինգթոնի հայտարարությունը»,- հիշեցրել է Զախարովան։ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանին և Ուկրաինային 50 օր կտա համաձայնության հասնելու համար, որից հետո մտադիր է 100 տոկոս մաքսատուրքեր սահմանել Մոսկվայի և նրա առևտրային գործընկերների նկատմամբ։ Երկուշաբթի Թրամփը հայտարարել էր, որ հիասթափված է Ռուսաստանից և կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայությունից, ուստի կրճատում է ժամկետը մինչև 10-12 օր։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
