«10 օր` սկսած այսօրվանից». Թրամփը վերջնաժամկետ է տվել Մոսկվային
![]() Ուկրաինայում պատերազմի կարգավորման վերջնաժամկետը լրանալու է 10 օրից՝ հուլիսի 29-ից սկսած, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Շոտլանդիայից ԱՄՆ թռիչքից առաջ: «Այսօրվանից 10 օր հետո։ Այդ ժամանակ մենք մաքսատուրքեր ենք սահմանելու։ Դա ակնհայտորեն ազդելու է Ռուսաստանի վրա, բայց նա [Պուտինը] ցանկանում է, որ պատերազմը շարունակվի։ Բայց մենք մաքսատուրքեր ենք սահմանելու։ Դա կարող է ազդել կամ չազդել նրանց վրա»,- ասել է Թրամփը։ Նա նաև ասել է, որ «հիանալի աշխատանք է կատարել հինգ պատերազմներում»։ «Կարծում եք՝ ես ինչ-որ բան կստանա՞մ դրա դիմաց։ Ոչ»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը։ Հուլիսի 14-ին Թրամփը հայտարարել էր, որ դժգոհ է Ռուսաստանից և խոստացել է երկրորդային մաքսատուրքեր «մոտ 100%-ով» երկրի և նրա առևտրային գործընկերների համար, եթե 50 օրվա ընթացքում առաջընթաց չլինի Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման գործում։ Իսկ, մեկ օր առաջ՝ հուլիսի 28-ին, Թրամփը հայտարարել է, որ «շատ հիասթափված է» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից և կրճատել է վերջնաժամկետը մինչև 10-12 օր»։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
