Կիսելյովը կոչ է արել ազատ արձակել «Sputnik Ադրբեջան»-ի լրագրողներին
![]() «Russia Today» մեդիա խմբի գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելյովը РИА Новости-ին տված մեկնաբանության մեջ Բաքվին կոչ է արել ազատ արձակել «Sputnik Ադրբեջան»-ի ձերբակալված լրագրողներին։ «Նրանք, ովքեր գիտակցաբար ձեռնարկեցին այս քայլը, հիանալի հասկանում էին, որ լրագրողների աշխատանքի նկատմամբ որևէ օբյեկտիվ պահանջի բացակայության դեպքում դա անխուսափելիորեն կհանգեցնի Ռուսաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների բարդացմանը։ Հիմա, ըստ երեևույթին, հանգիստ կարելի է ազատ արձակել Իգոր Կարտավիխին և Եվգենի Բելոուսովին՝ այդկերպ նկատելի քայլ կատարելով մեր երկրների միջև հարաբերությունների վերականգնման ուղղությամբ»,- ասել է Կիսելյովը։ Հիշեցնենք՝ Բաքվի դատարանը 4 ամսով կալանավորել էր «Sputnik Ադրբեջան»-ի գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխին և աշխատակից Եվգենի Բելոուսովին։ |

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
