«Մալթան կճանաչի Պաղեստինը»․ Ռոբերտ Աբելա
773
Չորեքշաբթի, 30 հուլիսի, 2025 թ., 10:27
![]() Մալթայի վարչապետ Ռոբերտ Աբելան Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ իր երկիրը պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում, որը տեղի կունենա 2025 թվականի սեպտեմբերին։ Նրա խոսքով՝ ճանաչումը նպատակ ունի համերաշխություն արտահայտել Պաղեստինի ժողովրդին և քայլ է դեպի բանակցությունների վերսկսումը՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի հիման վրա։ Բացի այդ, ևս 9 երկիր հայտարարել է նման քայլ կատարելու մտադրության մասին՝ Անդորրան, Ավստրալիան, Կանադան, Իսլանդիան, Լյուքսեմբուրգը, Նոր Զելանդիան, Պորտուգալիան, Սան Մարինոն և Ֆինլանդիան։ Նշվում է, որ ԵՄ 27 երկրներից 12-ն արդեն ճանաչել են Պաղեստինը։ Ավելի վաղ Պաղեստինը ճանաչելու իրենց մտադրության մասին են հայտնել Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։ |

«ԱԺ նիստի կարմիր թելը և կարմիր մթնոլորտը». Վլադիմիր Մարտիրոսյան
4103:06
«Իմ պայմանները՝ վարչապետին». Անի Սամսոնյան
8302:06
«Բռնաճնշումների նոր փուլ է սպասվում». Տիգրան Աբրահամյան
10701:06
«Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ». Հրայր Կամենդատյան
8700:42
«Ռուսական լրատվամիջոցները և Պուտինի «դիվանագիտական հաղթանակը»». Դավիթ Այվազյան
117Երեկ, 22:18
«Можно, но деньги-вперед!»: Լևոն Զուրաբյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկին
126Երեկ, 21:36
