«Իսրայելը շարունակում է ցեղասպանությունը․ սովից 133 մարդ է մահացել»․ Գազայի կառավարություն
![]() Գազայի կառավարությունը մեղադրել է Իսրայելին մարդասիրական օգնության մատակարարումը խոչընդոտելու համար։ Այս մասին ասվում է կառավարության մամուլի ծառայության հայտարարության մեջ։ «Սովը սաստկանում է, և քաղաքացիական բնակչության համար նախատեսված օգնությունը խոչընդոտվում է։ Իսրայելը շարունակում է ցեղասպանություն իրականացնել»,- ասվում է տեքստում։ Իշխանությունների տվյալներով՝ մոտ 2.4 միլիոն մարդ տառապում է սովից, այդ թվում՝ 1.1 միլիոն երեխա։133 մարդ արդեն մահացել է սովից, այդ թվում՝ 87 երեխա։ Հայտարարության մեջ նշվում է, որ մարդասիրական օգնությամբ 73 բեռնատար կարողացել է հասնել գոտու հյուսիսային և հարավային հատվածներ, սակայն պարենի զգալի մասը թալանվել է՝ իսրայելական ԱԹՍ-ների և զինվորների հսկողության ներքո։ Գազայի իշխանությունները պնդում են, որ Իսրայելը կիրառում է քաոսի մարտավարություն և միտումնավոր խոչընդոտում օգնության մատակարարմանը։ «Միակ լուծումը Գազայի շրջափակման վերացումն է և մարդասիրական օգնության անարգել մուտքը»,- շեշտել է կառավարությունը՝ նշելով, որ «միջազգային հանրությունը կանգնած է պատմական պատասխանատվության առաջ»:
|

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
