«ԵՄ-ԱՄՆ համաձայնագիրը ֆիասկո է Եվրոպայի համար»․ Լը Պեն
![]() Վաշինգթոնի և Բրյուսելի միջև կնքված առևտրային համաձայնագիրը ֆիասկո է Եվրոպայի համար։ Այս մասին գրել է Ֆրանսիայի «Ազգային միավորում» խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը X-ում։ «Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Դոնալդ Թրամփի միջև կնքված առևտրային համաձայնագիրը քաղաքական, տնտեսական և բարոյական ֆիասկո է»,- մեկնաբանել է Լը Պենը՝ ընդգծելով, որ ԵՄ ինքնիշխանությունը նման անհամաչափ համաձայնագրից հետո նկատելիորեն լղոզվում է, իսկ «բրյուսելական բյուրոկրատիայի» ծանրության տակ այն ընդհանրապես ոչնչացվում է։ Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն համաձայնության են եկել, որ Միացյալ Նահանգներ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ մաքսատուրքը կկազմի 15%, մինչդեռ ԵՄ-ն մաքսատուրքեր չի գանձի ամերիկյան ապրանքներից։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
