Թրամփը հայտարարել է ԵՄ-ի հետ առևտրային համաձայնագրի կնքման մասին
1041
Կիրակի, 27 հուլիսի, 2025 թ., 22:42
![]() Միացյալ Նահանգներն առևտրային համաձայնագիր է կնքել Եվրոմիության հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Շոտլանդիայում Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ զրույցից հետո, հաղորդում է Bloomberg-ը։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն համաձայնել է գնել 750 միլիարդ դոլարի ամերիկյան էներգակիրներ և ներդնել ևս 600 միլիարդ դոլար ԱՄՆ տնտեսության մեջ։ Բրյուսելը նաև կգնի «մեծ քանակությամբ» ռազմական տեխնիկա, ասել է Թրամփը։ Այս համաձայնագիրը ԵՄ-ին թույլ կտա խուսափել 30% մաքսատուրքերից, որոնք Թրամփը սպառնացել էր սահմանել օգոստոսի 1-ին։ «Համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ-ն 15% մաքսատուրք կսահմանի ԵՄ-ից ներմուծման մեծ մասի, այդ թվում՝ ավտոմեքենաների վրա։ Ամերիկյան արտահանման համար Բրյուսելն իր շուկաները կբացի զրոյական դրույքաչափով»,- ասել է Թրամփը։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
