«12-օրյա պատերազմն «իր սկիզբն է առնում Ադրբեջանից»». իրանցի փորձագետ
![]() Իրանցի աշխարհաքաղաքական հարցերով փորձագետ և պրոֆեսոր Աբդուրրեզա Ֆարաջիրադն անդրադարձել է Զանգեզուրի միջանցքի թեմային և Իրան-Իսրայել12-օրյա պատերազմի պատճառները կապել Ադրբեջանի հետ: Իրան-Եվրոպա միջուկային բանակցությունների համատեքստում նա ասել է, որ տարածաշրջանում ռազմական լարվածությունը, այդ թվում՝ 12-օրյա պատերազմը, «իր սկիզբն է առնում Ադրբեջանից»: Փորձագետի խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը Միացյալ Նահանգներին և Իսրայելին «մուտք է ապահովում դեպի Իրան»: Նա նախագիծը որակել է որպես նոր հակամարտությունների հիմք և հավելել, որ «Ադրբեջանն օգտագործում է իրավիճակն իր օգտին»: Ֆարաջիրադն ընդգծել է նաև, որ Իրանը պետք է սերտ կապեր հաստատի Հայաստանի հետ, քանի որ Ադրբեջանն «Իրանի բարեկամը չէ»: Այս հայտարարությունները հակասում են Ադրբեջանի բազմիցս հնչեցրած դիրքորոշմանը, գրում է իրանական Fararu լրատվական գործակալությունը: Բաքուն ընդգծում է, որ Զանգեզուրի միջանցքը նպատակ ունի ամրապնդել տարածաշրջանային տնտեսական համագործակցությունն ու տրանսպորտային կապերը և ուղղված չէ որևէ երկրի դեմ, նշում է գործակալությունը: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
