«Ուկրաինան ևս 330 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթ կստանա»․ Փենթագոն
![]() ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է Ուկրաինային ռազմական մատակարարումների ևս մեկ փաթեթ՝ 330 միլիոն դոլար արժողությամբ։ Այն ներառում է հրետանու և ՀՕՊ համակարգերի պահեստամասեր և վերանորոգման ծառայություններ։ Այս մասին հայտնել է Փենթագոնը։ Այսպիսով, փաթեթը ներառում է M109 ինքնագնաց հաուբիցների սպասարկման, վերանորոգման և կապիտալ վերանորոգման համար կարևոր հնարավորություններ՝ ընդհանուր առմամբ 150 միլիոն դոլար արժողությամբ, ինչպես նաև Ուկրաինայի ՀՕՊ-ին անհրաժեշտ ծառայություններ՝ 180 միլիոն դոլար արժողությամբ։ Նշվում է, որ համապատասխան ծառայություններն ու սպառազինությունն Ուկրաինային կտրամադրվեն ամերիկյան պաշտպանական ընկերությունների կողմից։ Միևնույն ժամանակ, Փենթագոնը պարզաբանում է, որ խոսքը վերաբերում է վերոնշյալ մասնավոր կապալառուների կողմից «Ուկրաինայի կառավարությանը ռազմական միջոցների հնարավոր վաճառքի հաստատմանը», այլ ոչ թե ԱՄՆ կառավարության կողմից Ուկրաինային ռազմական օգնությանը։ |

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
