«Արևմուտքը փորձում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը դուրս բերել տարածաշրջանային հարթությունից»․ Զախարովա
782
Հինգշաբթի, 24 հուլիսի, 2025 թ., 14:18
![]() Արևմուտքը փորձում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը դուրս բերել տարածաշրջանային հարթությունից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Բրյուսելի «բարի» մտադրությունների ներքո զուտ կոնյունկտուրային (իրավիճակով պայմանավորված) խնդիր է թաքնված՝ Արևմուտքը ձգտում է Բաքվի և Երևանի միջև հաշտեցման գործընթացը տեղափոխել սեփական հուն՝ ևս մեկ անգամ քաղաքական դիվիդենդներ շահելու համար», – ասել է Զախարովան։ «Այդ ընթացքում Հարավային Կովկասի երկու երկրները փորձում են հասնել կառուցողական, կոնսենսուսային որոշումների՝ ինքնուրույն, իրենց հարևանների (Ռուսաստան, Իրան, Թուրքիա) աջակցությամբ, որոնք բազմիցս նպաստել են նրանց հաշտեցմանը կամ սուր կոնֆլիկտային իրավիճակների լուծմանը»,- նշել է Զախարովան։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
