Անկարան և Դամասկոսը ռազմական համագործակցության համաձայնագիր կստորագրեն
623
Հինգշաբթի, 24 հուլիսի, 2025 թ., 09:39
![]() Թուրքիան և Սիրիայի նոր իշխանությունները համապարփակ ռազմական համագործակցության համաձայնագիր կստորագրեն։ Այս մասին հայտնել է թուրքական կառավարամետ Hürriyet թերթը։ Հրապարակման մեջ չի հաղորդվում, թե երբ է նախատեսվում ստորագրել այս փաստաթուղթը՝ նշելով, որ Անկարան և Դամասկոսն այս կարևոր քայլը կատարում են Իսրայելի կողմից Սիրիայի անվտանգությանը սպառնացող սպառնալիքների ֆոնին, որը փորձում է քաղաքացիական պատերազմ հրահրել Արաբական Հանրապետությունում։ Hürriyet-ը հիշեցնում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նախկինում հայտարարել էր, որ իր երկիրը թույլ չի տա Սիրիան անկայունացնելու և այն մասնատելու ծրագրեր։ Հիշեցնենք, որ Սիրիայի նոր իշխանությունները Թուրքիայից օգնություն են խնդրել ահաբեկչության դեմ պայքարում։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
