Սիրիան պաշտոնապես օգնություն է խնդրել Թուրքիայից
![]() Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրների համաձայն՝ Սիրիայի կառավարությունն օգնության խնդրանքով պաշտոնապես դիմել է Թուրքիային։ «Համաձայն այդ խնդրանքի՝ մենք շարունակում ենք աշխատանքները՝ ապահովելու կրթական, խորհրդատվական և տեխնիկական աջակցություն Սիրիայի ռազմապաշտպանական կարողունակությունները բարձրացնելու նպատակով»,- հայտնել են Թուրքիայի ՊՆ-ի աղբյուրները, գրում է «Էրմենիհաբեր»-ը: Հիշեցնենք, որ հուլիսի 13-ից Իսրայելի սահմանին մոտ Սիրիայի Սուվեյդա քաղաքում բախումներ էին սկսվել դրուզների և բեդվինների միջև: Բախումներին ավելի ուշ միջամտել էր Իսրայելը՝ հուլիսի 16-ին օդային հարվածներ հասցնելով Դամասկոսին: Թիրախավորվել էին Սիրիայի պաշտպանության նախարարության շենքն ու նախագահական նստավայրը: Իսրայելական կողմը բախումների միջամտությունը որակում է որպես դրուզ փոքրամասնությանը պաշտպանելու նախաձեռնություն: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
